Առաջին ինքնուրույն շարժվող մեքենան
Առաջին ավտոմեքենան եղել է եռանիվ: Այն ստեղծել է ինժեներ Կարլ Բենցը 1885 թվականին: Այն ծածկ չուներ:
Լուսանկարը` dasaran.am |
Ավտոմեքենան ( հին հուն.՝auto ինքնուրույն և լատ. mobilis շարժվող) ինքնագնաց տրանսպորտային միջոց է, որը հարմարեցված է ցամաքի վրա շարժվելու համար: Ավտոմեքենան լայնորեն տարածված է ողջ աշխարհում, բայց ընդամենը 200 տարվա պատմություն ունի:
18-րդ դարի 2-րդ կեսին շոգեմեքենայի հայտնագործումը դրդեց ֆրանսիացի ճարտարագետ Կյունոյին սայլի վրա շոգեմեքենա դնել, և 1769 թվականին նա ստեղծեց առաջին շոգեավտոմեքենան, որը շատ ծանր էր: Ավտոմեքենայի՝ որպես տրանսպորտի միջոցի լայն օգտագործումն սկսվեց ներքին այրման շարժիչի ստեղծվելուց (1880թ.) հետո:
Սկզբում ավտոմեքենաները նախատեսված էին միայն ուղևորների համար, այնուհետև դրանցով սկսեցին նաև բեռներ փոխադրել: Բենզինային շարժիչով բեռնատարներն առաջին անգամ թողարկվեցին 1914-18թթ.: 1920-ական թվականներին ստեղծվեցին հուսալի և հզոր դիզելային շարժիչեր, որոնք բեռնատարների համար կիրառվում են մինչ հիմա:
Հեղինակ` Մանուկյան Էդգար
Комментарии
Отправить комментарий