Աշխարհի ամենաարագ մեքենաները


1. Hennessey Venom F5: 301 մղոն/ժ

Մեքենայի մաքսիմալ արագությունը 470 է: Մեքենան ունի 1600 ձիաուժ հզորություն: 20 վայրկյանում մեքենան արագանում է մինչև 249 մղոն/ժ(400կմ/ժ): Սա ամերիկյան ամենաբարձրակարգ մեքենաներից է: Այն համարվում է S դասի բարձրակարգ մեքենա: Մեքենայի արժեքը 3 մլն դոլլար է:





Լուսանկարը` speedvegas.com




2. Koenigsegg Agera RS: 278 մղոն/ժամ







Այս մեքենան Koenigsegg ընկերության հիպեր մեքենաներից է: Այս մոդելը որոշ չափով ավելի հզոր է քան իր նախկին մոդելը: Agera RS ներկայացվել է հանրությանը 2015 թվականին ավտոմեքենաների ցուցահանդեսին,Ժնեւում: Ներկա պահին մեքենայի միջին արժեքը կազմում է 2մլն դոլլար: Մեքենայի մաքսիմալ արագությունը կազմում է 445 կմ/ժ: Արագացումը 0-ից 400 կատարվում է 32 վայրկյանում:

Լուսանկարը` speedvegas.com

Koenigsegg եւ Bugatti ընկերությունները միշտ եղել են հավերժական թշնամիներ արագությամբ եւ շուկայական գներով: 2017 թվականին Bugatti-ն թողարկում է իր նոր ավտոմեքենա Bugatti Chiron, որը հայտավորված էր, իբր ամենաարագ մեքենան է աշխարհում: Նաև Bugatti-ն հանտարարել էր իր 41,96 վայրկյան համաշխարհային ռեկորդը 0-400 արագացումով , սակայն մեկ ամիս անց Koenigsegg որոշել է չափել իր ուժերը 0-400 վարժությունում : Առաջին փորձից Agera RS սահմանեց ռեկորդ 36,44 վայրկյան, դրանով արդեն անցնելով Bugatti-ի ռեկորդից:Մեկ ամիս անց Koenigsegg կրկին դնում է ռեկորդակիր ամենաարագ սերիական մեքենան, բացի այդ, Agera RS հաջողվել է անցնել իր սեփական ռեկորդից 0-400 վարժությունում , սահմանելով նոր ռեկորդ 32,47 վայրկյան:




3.BUGATTI CHIRON: 261 մղոն/ժամ



Այս մեքենայի մաքսիմալ արագությունը կազմում է 430կմ/ժ: Մեքենան արագանում է 0-400 35 վայրկյանում: 

Լուսանկարը` speedvegas




Այս մեքենան ստացել է իր անվանումը ի պատիվ ավտոմրցարշավորդ Ալեքսանդր Շիրոնի: Շիրոնը հունական մշակույթում Հերակլեսի և Աքիլլեսի ուսուցիչն էր: 



Մեքենան հանրությանն է ներկայացվել 2016 թվականին: Մեքենայի արժեքը Եվրոպայում կազմում է 2,5 մլն դոլլար: Բենզինի լրիվ բակի 100 լ մեքենան սպառում է 9 րոպեում:







Ինձ ավելի շատ դուր է գալիս առաջին մեքենան, քանի որ այն ամենաթանկն է և ես ամերիկյան հզոր մեքենաներ շատ եմ սիրում:

                                            Հեղինակ` Մանուկյան Էդգար

Комментарии

Популярные сообщения из этого блога

Մակնիշների ուսուցանում

Աշխարհի ամենաթանկարժեք մեքենաներ

Ասույթներ մեքենաների մասին